«Զանգեզուրի միջանցքի» բացումը ճանապարհ կբացի չինական ապրանքների համար․ ՉՁՄ նախագահ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը ճանապարհ կբացի չինական ապրանքների համար, Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում նշել է Ռուսաստանում Չինացիների ձեռներեցների միության նախագահ Չժոու Լիցյունը։ Նրա խոսքով՝ Չինաստանը շատ ապրանքներ ունի և դրա առաջմղման իր ռազմավարությունն ունի։
«Չինաստանն ունի իր քաղաքականությունն ու ռազմավարությունը։ Շատ ապրանքներ են մատակարարվում Չինաստանից Ադրբեջան, Թուրքիա և սևծովյան տարածաշրջան։ Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ»,- նշել է նա։
Չժոու Լիցյունը պարզաբանել է, որ Չինաստանը համագործակցում է իր հարևանների հետ, այդ թվում՝ հյուսիսից։ Միևնույն ժամանակ, Պեկինը վստահաբար կընդլայնի իր ենթակառուցվածքները, կբացի նոր միջանցքներ և համագործակցության նոր ուղիներ։