23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է կառույցին սպառնացող վտանգները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է կառույցին սպառնացող վտանգները

ՆԱՏՕ-ն ներկայումս ռազմական սպառնալիքների չի բախվում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Reuters-ը գրում է, որ կազմակերպության ղեկավարը սեպտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Օսլոյու ու ասել, որ հաքերային հարձակումներն ու ահաբեկչական հարձակումների սպառնալիքները ներկայումս խնդիր են ՆԱՏՕ-ի համար։

Սեպտեմբերի 1-ին Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական քաղաքականության և պլանավորման գծով գլխավոր քարտուղարի օգնական Անգուս Լապսլին ասել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է ավելացնեն բանակի զարգացման ծախսերը։ Նրա խոսքով՝ գոյություն ունեցող «սպառնալիքների սցենարների» պատճառով դաշնակցային պաշտպանության ծախսերը պետք է գերազանցեն Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը։

Օգոստոսի վերջին Iltalehti թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նախատեսում է մինչև հինգ հազար հոգանոց զրահապատ բրիգադ տեղակայել Ֆինլանդիայի Միկելի քաղաքում։ Բնակավայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության սահմանի մոտ։