21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Amnesty International»-ը մեղադրում է Իսրայելին՝ Գազայի մասշտաբային ոչնչացման համար

«Amnesty International»-ը մեղադրում է Իսրայելին՝ Գազայի մասշտաբային ոչնչացման համար

«Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հանցագործությունների վերաբերյալ։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական բանակն ապօրինի ոչնչացնում է Գազայի գյուղատնտեսական հողերը և քաղաքացիական շենքերը՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ավերել այդ տարածքները։ Արբանյակային պատկերների վերլուծությունը հաստատում է, որ Գազայի հատվածում իրականացվում է համակարգված և լայնածավալ ոչնչացում:

ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունն (UNRA) ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում ավերածությունների չափը աննկարագրելի է, և որ այնտեղ գտնվող շենքերի կեսը արդեն ավերված է։