21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Մասկը համատեղ հանձնաժողով կսեղծեն՝ կառավարությունում աուդիտ իրականացնելու համար

Թրամփն ու Մասկը համատեղ հանձնաժողով կսեղծեն՝ կառավարությունում աուդիտ իրականացնելու համար

ԱՄՆ Նախագահի հանրապետական նախկին թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է ստեղծել հանձնաժողով, որը կբարեփոխի կառավարությունը՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում դրա արդյունավետությունը բարելավելու համար՝ հավելելով, որ այն կգլխավորի գործարար Իլոն Մասկը։

«Ես կստեղծեմ Կառավարության կատարողականի հանձնաժողով, որը կվերանայի ինչպես ֆինանսները, այնպես էլ ամբողջ կառավարության աշխատանքը և առաջարկություններ կանի մեզ անհրաժեշտ լայնածավալ բարեփոխումների համար», – ասել է Թրամփը հինգշաբթի Նյու Յորքում:

Երկուշաբթի Washington Post-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել է, որ եթե Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ապա քննարկվի հատուկ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որի ղեկավարության կազմում կարող է լինել Մասկը՝ կառավարության ծրագրերի աուդիտ անցկացնելու համար։