Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական ևս մեկ բնակավայր
Ռուսաստանի զինված ուժերի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժուրավկա գյուղը․ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ուժերի կենտրոնական խմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կիրովո, Պտիչյե, Սկուչնոյե, Կառլովկա, Զավետնոյե և Ժուրավկա բնակավայրերը»,- ասվում է շաբաթական զեկույցում։