Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 2025 թվականին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունի։ Այս մասին հայտնել է Շոլցը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:
«Խորապես հավատում եմ, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու ես 2025 թվականին այնքան ուժեղ մանդատ կստանանք, որ կկարողանանք գլխավորել հաջորդ կառավարությունը»,-ասել է նա:
Օլաֆ Շոլցը 2021 թվականի մայիսի 9-ին կայացած կուսակցական համագումարի արդյունքներով ձայների 96,2 տոկոսով հաստատվել էր որպես դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու։
2021 թվականի հոկտեմբերի 30-ին էլ ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։