22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում անհնազանդության ակցիա է՝ Մակրոնի հրաժարականի պահանջով

Փարիզում անհնազանդության ակցիա է՝ Մակրոնի հրաժարականի պահանջով

Փարիզում մարդիկ հավաքվում են Բաստիլի հրապարակում՝ դժգոհություն հայտնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատ» (NPF) կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին վարչապետի պաշտոնում նշանակելու մերժումից և պահանջում են ղեկավարի հրաժարականը։

Ձախերին զայրացրել է նաեւ աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Միշել Բարնիեի՝ նոր վարչապետ նշանակվելը։ Նրա կուսակցությունը 2024 թվականի ամռանը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է չորրորդ տեղը։

L’Est Républicain հրատարակությունը հայտնում է, որ իշխանությունները ակնկալում են մինչև 30 հազար ցուցարար ամբողջ երկրում։ Նրանցից 8 հազարը դուրս կգա Փարիզի փողոցներ։