15 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նոր մայրաքաղաքը պետք է ավելի մոտ լինի Պարսից ծովին. Փեզեշկիան

Իրանի նոր մայրաքաղաքը պետք է ավելի մոտ լինի Պարսից ծովին. Փեզեշկիան

Իրանը մայրաքաղաքը ավելի հարավ տեղափոխելու մտադրության մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը՝ գրում է РИА Новости-ին։

Ըստ Փեզեշկիանի՝ Թեհրանը որպես հանրապետության գլխավոր քաղաք թողնել հնարավոր չէ տնտեսական պատճառներով։ Նախագահը պարզաբանել է, որ նոր մայրաքաղաքը կգտնվի Պարսից ծոցի ափին ավելի մոտ։ Այնտեղ կտեղափոխվեն պետական բոլոր գերատեսչությունները, իսկ հետո Թեհրանի բնակիչները կկարողանան տեղափոխվել քաղաք։

Ներկայիս մայրաքաղաքը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Էլբորզ լեռնաշղթայի ստորոտում, Կասպից ծովի ափից 90 կմ հարավ։ Թեհրանը դարձավ երկրի գլխավոր քաղաքը 1786 թվականին։