
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։
Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Սովորաբար այստեղ պատարագ մատուցվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակին։