Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ շարունակում է աշխատել խաղաղապահ առաքելության վրա՝ կանխելու էսկալացիան և Ուկրաինայի հակամարտությունը։ Հայտարարել է նա Telex-ին տված հարցազրույցում։
Զրույցի ընթացքում նա հիշեցրել է, որ Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո հակամարտության կարգավորման իր գաղափարներն առաջ է քաշել Եվրամիության ղեկավարներին։ Նրա խոսքով՝ եթե Եվրոպան «մի շարք բաներ» աներ հուլիսի սկզբին, ապա կարող էր կանխել էսկալացիան։ Իրավիճակն այժմ շատ ավելի վատ է, քան այն ժամանակ, նշել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև ասել է, որ իր խաղաղապահ առաքելությունը դեռ չի ավարտվել։
Հուլիսին Հունգարիայի վարչապետը հաջորդաբար այցելել էր Կիև, Մոսկվա և օկուպացված Արցախ, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ Դրանից հետո նա ուղևորվել էր Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։