Իրանը Իսրայելի դեմ կկիրառի ուժերը. Քազեմ Ալ Սադեղ
ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար Թեհրանը համահունչ պատասխան է տալու Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղը՝ նշելով, որ Թեհրանի միջոցներն ապրիլից տարբերվելու են։
«Ապագա գործողությունների պատասխանը տարբեր կլինի պարամետրերով և հզորությամբ։ Գործողության ժամկետներն ու վայրերը կորոշեն անվտանգության ուժերի և զինված ուժերի հրամանատարները»,– գել է «Մեհր» գործակալությոնը՝ փոխանցելով Ալ Սադեղի խոսքը։
Ըստ Ալ Սադեղի՝ ապիլի օպերացիան ուժի ցուցադրումն էր, հաջորդը, որ դեռ պետք է լինի կդառնա ուժի կիրառում։