Նիգերիայում բեռնատարների վթարի հետևանքով զոհվել է 48 մարդ
Նիգերիայի կենտրոնական Նիգեր նահանգում առնվազն 48 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է ուղևորներ և անասուններ տեղափոխող փոխադրամիջոցին․ հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի աղետների գործակալությանը։
Նիգերի Պետական Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 00:30-ին։ Բախման հետևանքով պայթյուն է առաջացել։
Գործակալության գլխավոր տնօրեն Աբդուլահի Բաբա Արահն ասել է, որ արձագանքման խմբեր են ուղարկվել դեպքի վայր՝ իրավիճակը կառավարելու համար:
Պայթյունի հետևանքով մի շարք այլ մեքենաներ նույնպես տուժել են։