17 Նոյ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3 զոհ Արևմտյան Նեղոսի տենդից

3 զոհ Արևմտյան Նեղոսի տենդից

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում արդեն 3 մարդ է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ անձի մահվան մասին, որի մոտ ախտորոշվել էր այդ հիվանդությունը: «Երկու հիվանդներն էլ ունեցել են ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Նրանք 80 տարեկանից բարձր են»,- նշեցին նախարարությունից։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմտյան Նեղոս տենդի 108 հիվանդացության դեպք է հաստատվել։ Նրա խոսքով՝ մոծակներն ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում են։