Լրատվական հոսքերի իրարանցման մեջ չմոռանանք Զանգեզուրի միջանցքով Իրանի սահմանը փակելու ռուսական դավադրության մասին. իրանցի նախկին պաշտոնյա
Լրատվական հոսքերի իրարանցման մեջ չմոռանանք Զանգեզուրի միջանցքով Իրանի սահմանը փակելու ռուսական դավադրության մասին․ այս մասին գրել է Իրանի արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթուլլա Ֆալահաթփիշեն։
«Նախորդ կառավարությունը գործարքը զոհաբերեց հանուն Ուկրաինայում ռուսական շահերի։ Նոր կառավարությունը Մոսկվայի հետ միակողմանի բարեկամության քաղաքականության թակարդը չպետք է ընկնի:
Զանգեզուրի միջանցքը Պուտինի նախնական հարձակումն է՝ ուղղված Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապուղիների ձևավորման հնարավորությունը կանխելուն»,- գրել է նա։