22 Դեկ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից

1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում․ այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (10-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (11-րդ դասարան)։ ՀՀ թիմն արժանացել է 1-ական արծաթե (Գագիկ Գևորգյան) և բրոնզե (Ծովակ Եգորյան) մեդալների, ինչպես նաև 2 գովասանագրերի (Հակոբ Այվազյան ու Ալեքս Գրիգորյան)։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. Հայաստանի թիմը Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալների։