21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանական գործոնը․ «Զանգեզուրի միջանցքի» պատճառով՝ Իրանն ու ՀՀ-ն կկորցնեն անմիջական կապը

Իրանական գործոնը․ «Զանգեզուրի միջանցքի» պատճառով՝ Իրանն ու ՀՀ-ն կկորցնեն անմիջական կապը

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում ի հայտ է եկել իրանական գործոնը, գրել է Kommersant-ը։ Իրանական ազդեցիկ լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանը «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել»՝ նախագծին իր կատեգորիկ բացասական վերաբերմունքը Մոսկվային հասցնելու համար, որը Բաքվի հետ ակտիվորեն աջակցում է դրան։

Թեհրանը վախենում է կորցնել կապն իր դաշնակցի՝ Հայաստանի հետ, քանի որ միջանցքը, որը պետք է անցկացվի ՀՀ տարածքով, ենթադրում է արտատարածքային վերահսկողություն։ Մինչդեռ Բաքուն վստահ է, որ Իրանի պահանջները զուտ տնտեսական բնույթ ունեն. Թեհրանը ցանկանում է միջանցք կառուցել Արաքս գետի իր ափի երկայնքով:

Արևմտյան և իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական The Guardian-ը և «Թասնիմը», Իրանի ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացած հանդիպումը գնահատել են որպես «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների սառեցման միանշանակ հաստատում։ «Ադրբեջանն առաջարկում է ապաշրջափակում՝ մեկ ճանապարհի համար հատուկ ռեժիմով։ Ռուսաստանը պահանջում է իր մասնակցությունը, իսկ Իրանը դեմ է այս ամենին։ Այս դժվարին պայմաններում բանակցություններ են ընթանում»,- Kommersant-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:

Իսկ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման հարցերով փորձագետ Մորթեզա Նասերիանն իրանական Mehr լրատվական գործակալության հետ զրույցում նշել է․ «Բաքվի վերահսկողության տակ գտնվող միջանցքի բացումը, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ Իրանը կկորցնի իր անմիջական կապը հարևան հանրապետության՝ Հայաստանի հետ»։