22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցին պետք է խթան դառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար. Շիրակի թեմի առաջնորդ

Եկեղեցին պետք է խթան դառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար. Շիրակի թեմի առաջնորդ

Ռուսաստանի և Հայաստանի եկեղեցիները պետք է բարեկամական կապեր պահպանեն պետությունների միջև դրական հարաբերություններն ամրապնդելու համար, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտությունն արագ կարգավորելու համար, «Известия »-ին ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններն իրեն մեծապես մտահոգում են: Աջապահյանը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շատ մոտ ապագայում, որպեսզի թյուրըմբռնումը վերափոխվի այլ հարթության և խթան դառնա Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համար։

«Միշտ էլ կան տարաձայնություններ՝ նույնիսկ եկեղեցում, բուն եկեղեցում, բայց այս ամենը լուծվում է խաղաղ ճանապարհով և նույնիսկ աննկատ», – նշել է նա: