ՀՀ-ն և Բրյուսելը նոր են սկսել վիզաների ազատականացման երկխոսությունն, իսկ ՀՀ-ում արդեն բարձրացնում են ԵՄ-ին անդամակցության թեման. միջազգային մամուլ
ԵՄ-ը Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կվերացնի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացնեն առանցքային ոլորտներում, գրել է Deutsche Welle-ն:
Չնայած Երևանի և Բրյուսելի միջև շփումների ակտիվացմանը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար: Բրյուսելում կարծում են, որ դրանք մի քանի տարի կտևեն, մինչդեռ Երևանն արդեն բարձրացնում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեման, գրել է РБК-ն։
Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության կասեցման ֆոնին։ Մոսկվան քննադատում է ԵՄ-ի քայլերը, սակայն զգուշությամբ է մեկնաբանում Հայաստանի ղեկավարության գործողությունները։