ԱՄՆ սենատորը կոչ է արել Բաքվին ազատ արձակել հայ բանտարկյալներին COP 29-ին ընդառաջ
ԱՄՆ ազդեցիկ սենատոր Բեն Քարդինը կոչ է արել Ադրբեջանին, ազատ արձակել մեկ տասնյակից ավելի բանտարկված լրագրողների և ակտիվիստների այս նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ:
«COP29-ի նման խոշոր միջազգային կոնֆերանսի հյուրընկալումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ և ակնկալիքով, որ ընդունող երկրները թույլ կտան հարցերն անկեղծորեն քննարկել, ինչը անհնար է առանց խոսքի և հավաքների ազատության ճանաչման: Ադրբեջանը դա չի արել», – նշվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինի հայտարարության մեջ:
«Եթե Ադրբեջանը ձգտում է ամուր հարաբերություններ կառուցել եվրատլանտյան հանրության հետ, ես նախագահ Ալիևին կոչ եմ անում ազատ արձակել անարդարացիորեն բանտարկվածներին՝ ներառյալ հայ բանտարկյալներին և համայնքային ակտիվիստներին», – նշել է Քարդինը: