26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ավագանու 3 անդամ զրկվել է մանդատից

Երևանի ավագանու 3 անդամ զրկվել է մանդատից

Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց  «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։

Նախաձեռնությունը հենց խմբակցությանն է. պատճառաբանում են, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։

Մանդատից զրկված ավագանու անդամներն իրենց հերթին նախկին թիմակիցներին մեղադրում են Տիգրան Ավինյանի հետ գործարքի գնալու համար և պնդում՝ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով:

Մանդատից զրկվեց նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը՝ կրկին ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ։

Երիցյանը ևս հակաօրինական է համարում՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում: