Իրանը մեկնաբանել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասին տեղեկությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հիմնվում են ոչ ճիշտ տեղեկատվության վրա: X-ի սոցիալական ցանցի իր էջում գրել է պաշտոնյան։
«Հերթական անգամ Միացյալ Նահանգները և Եվրոպան գործեցին վատ տեղեկատվության և թերի տրամաբանության վրա: Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել. վերջակետ »,- գրել է նա։
Արաղչին կոչ է արել պատժամիջոցներ սահմանող երկրներին մտածել, թե ինչպես է Իրանը կարողանում արտադրել և վաճառել, իրենց կարծիքով, առաջադեմ զենքեր տարբեր սահմանափակումների ներքո: Նրա խոսքով՝ «պատժամիջոցները խնդրի լուծում չեն, այլ ընդամենը դրա մի մասն են»։