ՌԴ փոխարտգործնախարարը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությունը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների վերաբերյալ: Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգման հարցում, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում», – հայտնել են նախարարությունից։