Իրանը հաստատել է Փեզեշքիանի մասնակցությունը Կազանում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում կմասնակցի ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է TACC-ը, այցը հաստատել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` ԲՐԻՔՍ-ի մեդիա գագաթնաժողովի շրջանակներում։
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն այն մասին, որ Մոսկվան սպասում է Իրանի ղեկավարի մասնակցության հաստատմանը։