28 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի

Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի

Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների վրա. հայտարարել է Իրանի արտգործնախարարի Աբբաս Արաղչին։

Երեքշաբթի Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ Իրանին նոր պատժամիջոցներով են սպառնացել ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Fars գործակալությունը, Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:

«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք արդեն չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող իրենց կամքը պարտադրել Իրանին պատժամիջոցներով թե՛ միջուկային ոլորտում, թե՛ այլ հարցերում»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Bloomberg-ը հրապարկում էր արել պնդելով, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է պատրաստվում փոխանցել Ռուսաստանին, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին։