Իսրայելը կստիպի հատուցել յուրաքանչյուրին, ով կփորձի հարձակվել իր վրա, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով առավոտյան հրթիռային հարձակումը Իսրայելի կենտրոնական շրջանի վրա, որի համար Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումն արդեն ստանձնել է պատասխանատվություն։
«Մենք բազմաթիվ ճակատներով արշավ ենք մղում իրանական չարի առանցքի դեմ, որը փորձում է ոչնչացնել մեզ: Այսօր առավոտյան հութիները Եմենից «երկիր-երկիր» հրթիռ են արձակել մեր տարածք: Նրանք արդեն պետք է իմանան, որ մենք բարձր գին ենք պահանջում դրա համար: Մեզ վնաս պատճառելու ցանկացած փորձ, ով այս մասին հիշեցման կարիք ունի, կարող է այցելել Հոդեյդա նավահանգիստ», – ասել է Նեթանյահուն, որը հրապարակվել է վարչապետի գրասենյակի կողմից: