15 Նոյ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
326 միլիոն դրամ՝ համաժողովի անցկացման համար

326 միլիոն դրամ՝ համաժողովի անցկացման համար

Սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է մի քանի տասնյակ երկրների երիտասարդների մասնակցությամբ միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը․ այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։

Ազգային ժողովն այս  համաժողովի անցկացման համար ծախսել է շուրջ 326 մլն դրամ (840 հազար դոլար):

Այդ գումարով պայմանագիր է կնքվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի և «Դվին» հյուրանոցային համալիրի միջև:

Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։ Դրան մասնակցել է նաև ՌԴ միջխորհրդարանական պատվիրակությունը։

Համաժողովը, որն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանն ու վերականգնմանը: