18 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առգրավել են Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող ավտոմեքենան

Առգրավել են Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող ավտոմեքենան

Առգրավել են Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարսգյանի ավտոմեքենան։

Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը։ Պատճառաբանել են, որ մեքենան տանում են, որպես ապօրինի ձեռք բերված գույք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։