Բելգորոդը գնդակոծության է ենթարկվել, հարվածներ են հասցվել բնակելի տարածքներին․ այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ հրետակոծությունից հետո տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ավտոմեքենաներ են այրվել։
SHOT տելեգրամյան ալիքն էլ հայտնել է, որ կրակոցներից հետո հրդեհ է բռնկվել բնակելի շենքերում։ Դատելով դեպքի վայրից նկարահանված կադրերից՝ հարվածի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են տան պատուհանների տակ կայանված երկու մեքենաներ։
Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի շրջանի մայրուղին։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է։