ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի գործով կասկածյալը կալանքի տակ է․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նրա խոսքով՝ երկրում «քաղաքական կամ այլ ցանկացած բռնության համար տեղ չկա»։
Բայդենը նաև հայտարարել է, որ հանձնարարել է ԱՄՆ կառավարությանը օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ երեկ սեպտեմբերի 15-ին Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հերթական մահափորձն է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ․ գրել էր The New York Times-ը։ Սա արդեն երկրորդ մահափորձն է նրա դեմ։