15 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի թիմն ակնկալում է Մոսկվայի հետ բարդ հարաբերություններ, սակայն պատրաստ չէ արմատապես խզելու դրանք

Փաշինյանի թիմն ակնկալում է Մոսկվայի հետ բարդ հարաբերություններ, սակայն պատրաստ չէ արմատապես խզելու դրանք

Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը, որպես պատգամավոր, մի շարք հակառուսական հայտարարություններ է արել։ Այդուամենայնիվ, դեսպան նշանակվելուց հետո նա հայտարարել է, որ, որպես դիվանագետ, այսուհետ սահմանափակվելու է իր ներքաղաքական դիրքորոշումն արտահայտվելով, գրել է Свободная Пресса-ն։

«Իրականում միջպետական հարաբերությունների բնույթը որոշվում է, առաջին հերթին, գործողություններով։ Իսկ Երևանի կողմից Մոսկվայի հարցում դրանք ոչ մի կերպ դաշնակցային կամ գործընկերական չեն», – նշվել է հոդվածում։

Ինչպես հիշեցվել է, Գուրգեն Արսենյանն իր քաղաքական գործունեության ընթացքում համագործակցել է մի քանի կուսակցությունների հետ։ Նա պրագմատիկ գործիչ է, ով հաճախ է արել բավականին ուղիղ հայտարարություններ, որոնք առաջացրել են հայաստանյան ընդդիմադիր հասարակության սուր արձագանքն, օրինակ՝ Երևանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության կամ այն մասին, որ պետք չէ ռիսկի դիմել հանուն Արցախի հայ համայնքի։

Եթե դեսպան է նշանակվում նման կենսագրություն ունեցող անձն, ապա դա կարող է նշանակել, որ Փաշինյանի թիմն ակնկալում է Մոսկվայի հետ բարդ և անկայուն հարաբերությունների շարունակություն։ Մոսկվայի հետ հարաբերություններն ամբողջովին չխզել Նիկոլ Փաշինյանին դրդում է, ամենայն հավանականությամբ, ըմբռնումը, որ այս պահին նման քայլը չափազանց լուրջ, առաջին հերթին, տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Երևանի համար։ Բացի այդ՝ չնայած մի շարք արևմտյան խաղացողների (առաջին հերթին ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի) հետաքրքրության դրսևորմանը Հայաստանի նկատմամբ, հավանական է, որ պաշտոնական Երևանը ելնում է նրանից, որ նման պետությունների կոնկրետ առաջարկներն ու երաշխիքները բավարար չեն Մոսկվայի հետ հարաբերություններն արմատապես խզելու համար։