15 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանացի պատգամավորները քննադատել են Բաքվին ՝ COP 29-ին ընդառաջ

Գերմանացի պատգամավորները քննադատել են Բաքվին ՝ COP 29-ին ընդառաջ

Գերմանիան քննադատել է Ադրբեջանին՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսից առաջ օրենսդիրների մուտքը երկիր թույլ չտալու համար։

Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը կանցկացվի Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, սակայն Բաքուն արգելք է դրել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի 76 օրենսդիրների մուտքի վրա՝ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նրանց քննադատության պատճառով: Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի չորս անդամներ, ովքեր նույնպես «սև ցուցակում» են՝ Ֆրանկ Շվաբեն, Հայկե Էնգելհարդը, Անդրեյ Հունկոն և Մաքս Լաքսը, Բաքվի քայլը անհամատեղելի են համարել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ։

Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մայրցամաքում: Նրա 46 անդամները ներառում են ԵՄ բոլոր 27 երկրները, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և կովկասյան հանրապետությունները՝ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը: Գերմանիան և 14 այլ երկրներ, որոնց վրա ազդել է որոշումը, հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի քայլը Ստրասբուրգում Նախարարների կոմիտեի նիստում։