Վրաստանի նախագահը կրկին խախտում է Սահմանադրությունը՝ կոչ անելով միավորել նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան․ այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գեորգի Կախիանին։
«Երբ նախագահը կոչ է անում կուսակցություններին ինչ-որ բան անել և իր վերաբերմունքն է արտահայտում կոնկրետ կուսակցության նկատմամբ, դա խախտում է Սահմանադրության նորմը, որը պարտադրում է կուսակցական տեսակետից լինել չեզոք Նախագահը հաճախ է խախտում Սահմանադրության նորմերը»,- հայտարարել է նա։