ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը չի կրակել, ասել է Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռոնալդ Ռոուն։ Նրա խոսքով՝ տղամարդը չէր կարող տեսնել քաղաքական գործչին․ այս մասին հաղորդում է CNN-ը։
Նա ընդգծել է, որ Թրամփի անվտանգությունն իրականացվում է ամենաբարձր մակարդակով՝ գործող նախագահի պաշտպանությանը համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում այն կխստացվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել։ Նշվում է, որ հրաձգությանը մասնակցել է երկու մարդ, որոնք թիրախավորել են միմյանց: Նախնական տվյալով` թիրախը չի եղել Թրամփը։