15 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հասկացրել է՝ Ադրբեջանը պետք է ապացուցի իր խաղաղասիրական ձգտումները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հասկացրել է՝ Ադրբեջանը պետք է ապացուցի իր խաղաղասիրական ձգտումները

Ֆրանսիայի՝ շուտով պաշտոնը թողնող արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Երևան: Ֆրանսիայի կառավարության փոփոխության և Եվրահանձնաժողովի վերաֆորմատավորման ֆոնին, հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ստեֆան Սեժուրնեի թեկնածությունը «եվրոպական կառավարության» անդամի պաշտոնում։ Այսպիսով, Սեժուրնեի ընթացիկ շրջագայությունը, հավանաբար, կլինի նրա վերջինը՝ որպես Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. գրել է Коммерсант-ը:

Սեժուրնեն իր զրուցակիցներին վստահեցրել է, որ Փարիզը պատրաստակամ է՝ շարունակելու նպաստել Հայաստանի մերձեցմանը Եվրամիության հետ, ինչպես նաև զարգացնելու համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ռազմավարական ենթակառուցվածքներում: Բացի այդ՝ նա զգուշացրել է Մոսկվային ճնշում չգործադրել Երևանի վրա, որը «շարժվում է դեպի ժողովրդավարություն»:

Հայաստանի և Ֆրանսիայի մերձեցումն ուղեկցվում է ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում սկանդալներով: Մինչ Երևանը Փարիզին տեսնում է որպես իր գլխավոր արևմտյան դաշնակից, Բաքուն Ֆրանսիային մեղադրում է ժողովրդավարությունը ճնշելու և նեոգաղութատիրական քաղաքականության մեջ:

Նոյեմբերի 11-12-ը Բաքվում կայանալիք Կլիմայի գլոբալ գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին կոչ անելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարը հասկացրել է, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ իսկապես ձգտում է խաղաղության։