Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
Իրանի նախագահը Նյու Յորք կուղևորվի սեպտեմբերի 22-ին, իսկ սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, որի ընթացքում «կարտահայտի ողջ Իրանի ժողովրդի տեսակետը»:
Բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից՝ նախատեսվում է, որ նախագահը կմասնակցի Ապագայի գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում իրանական սփյուռքի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի մի քանի երկրների պետությունների ղեկավարների հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի գլխավոր իրադարձությունը լինելու է բարձր մակարդակի քննարկումները, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 30-ը՝ սեպտեմբերի 29-ի ընդմիջումով: Սպասվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն տասնյակ նախարարներ և պետության ղեկավարներ:
Բացի այդ՝ Ապագայի գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 22-23-ը։ Այն նպատակ ունի ձևավորել նոր միջազգային կոնսենսուս, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան: Դրա հիմնական թեմաները կլինեն կայուն զարգացումը և ֆինանսները, խաղաղությունն ու անվտանգությունը, թվային ապագան և գլոբալ կառավարումը: