02 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը վերածվել է համաշխարհային տերությունների միջև ինտենսիվ մրցակցության ասպարեզի․ EADaily

Հայաստանը վերածվել է համաշխարհային տերությունների միջև ինտենսիվ մրցակցության ասպարեզի․ EADaily

Համաշխարհային տերությունները վերջերս սկսել են ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, գրել է EADaily-ին։ Սեպտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով հանրապետությունում էր ՌԴ պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի մայրաքաղաք  է այցելել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն, ով հաստատել է Փարիզի հավատարմությունը պաշտպանական ոլորտում Երևանի «խնամակալությունը» ստանձնելու հարցում:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խիտ ու բավական ծավալուն օրակարգն աստիճանաբար ընդլայնվում է դեպի պաշտպանության ոլորտ։ Հատկանշական է, որ նախարարի Երևանում հայտնվելուց օրեր առաջ Հայաստանի ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարություն և Սեն-Սիր զինվորական ակադեմիա։

Ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության բարձր տեմպերը որոշ փորձագետների հիմք են տվել ենթադրելու, որ Ֆրանսիան մտադիր է դառնալ Հայաստանի «ուղեցույցը» դեպի ՆԱՏՕ։ Սակայն Հայաստանի իշխանությունները գերադասում են չխոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հիպոթետիկ ցանկության մասին, համենայն դեպս՝ հանրայնորեն։ Մեկ այլ բան է, որ նրանք անընդհատ նշում են պաշտպանության և այլ ոլորտներում հիմնական գործընկերների հետ հարաբերությունների «դիվերսիֆիկացման» մասին։

«Հայաստանը վերածվել է համաշխարհային տերությունների միջև ինտենսիվ մրցակցության ասպարեզի։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվի առաջիկա տարիներին համեմատաբար հաջող դիվանագիտական և ռազմաքաղաքական մանևրումներ կատարել, վերը նշված «դիվերսիֆիկացիան» կարող է ծայրահեղ վտանգավոր հետևանքներ ունենալ», – գրել է կայքը։

Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին քաղաքական երեք առաջատար գործընկերները մնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը ներգրավված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո համանախագահության ձևաչափը փաստացի քայքայվել է, թեև դա դեռևս չի ձևակերպվել միջազգային իրավական առումով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ