Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ վիճակը լարված է, բերման են ենթարկվել խանութի աշխատակիցները։ Պատճառը՝ խանութի դիմաց կառուցվող ճաղավանդակն է, որն ըստ աշխատակիցների, խոչընդոտելու է առևտրի գործընթացին։
ABC media-ի հետ զրույցում «Նոր Զովք» խանութների ցանցի փաստաբան Հայկ Կարապետյանը նշել է, որ ինքն այս պահին ոստիկանական բաժնում է, բայց հստակ չգիտի՝ քանի աշխատակից է բերման ենթարկվել։
«Աշխատակիցները փորձել են մոտենալ կառուցվող ճաղավանդակների հիմքերը տեսնելու, որ հասկանան՝ ո՞վ է թույլ տվել այն կառուցել, որպեսզի կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն, սակայն ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ու բերման է ենթարկել աշխատակիցներին»,-մանրամասնել է նա։
Կարապետյանը նշել է, որ այս պահին էլ մասնաճյուղի մոտ վիճակը շարունակում է լարված մնալ։