Ադրբեջանը մեղադրվում է կեղծավորության համար: Cop29-ը կլիմայի գագաթնաժողովի հյուրընկալող կողմն իրեն որպես խաղաղարար է ներկայացնում, սակայն մեղադրվում է էթնիկ զտումների և հակառակորդներին բանտարկելու համար, գրել է The Guardian-ը:
Սպասվում է, որ Cop29 գագաթնաժողովին կմասնակցեն կառավարությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից և, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն ավելի քան 180 երկրներ:
Կոնֆերանսի ընթացքում, և դրանից մեկ շաբաթ առաջ և հետո, Ադրբեջանը կոչ է անում բոլոր երկրներին, որոնք հակամարտություններ ունեն, վայր դնել զենքերը։ Նախագահությունը նաև կանցկացնի հատուկ «խաղաղության օր» ՝ նոյեմբերի 15-ին:
Ուկրաինայի և Ռուսաստանի, Իսրայելի և Գազայի հակամարտությունները, երկուսն էլ Ադրբեջանի հարևան շրջաններում, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողն է և վնասակար գազեր արտանետողը, մինչդեռ Ադրբեջանն օգնում է գազ մատակարարել Եվրոպա Ռուսաստանի փոխարեն: Սպասվում է, որ կլիմայի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության կնքումը սովորականից ավելի բարդ կլինի, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունն արդեն իսկ բարձր է:
Ադրբեջանը դիրքավորվում է իրեն որպես խաղաղարար:
Սակայն ակտիվիստները մատնանշում են մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի արձանագրած արդյունքները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը: Ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսել է հարձակումը:
Իրավապաշտպանների խոսքով՝ Ադրբեջանում դեռ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան:
Փոլ Փոլմանը՝ Unilever-ի նախկին ղեկավարն, նշել է. «COP-ի զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի ացյալ տարվա էթնիկ զտումներից: Եթե նախագահ Ալիևը պետք է ոչ թե այլոց գործելու կոչ անի, այլ պարտավորվի վերանայել Ադրբեջանի հանածո վառելիքի տնտեսությունը և ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալներին, որոնց նա կալանավորել է մինչև Cop29-ի սկիզբը: