Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով արդեն շուրջ 2,8 հազար մարդ է վիրավորվել, ութ մարդ զոհվել է։ տեղեկացնում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Օբյադին։
«Առնվազն ութ մարդ զոհվել և 2750-ը վիրավորվել են «Հըզբոլլահի» անդամների կողմից Լիբանանում օգտագործվող փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փեյջերի պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։