ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 54 անօդաչու թռչող սարքեր. այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 54 անօդաչու թռչող սարքեր։ 27-ը` Կուրսկի շրջանի, 16-ը` Բրյանսկի շրջանի, 7-ը` Սմոլենսկի շրջանի, 3-ը` Բելգորոդի շրջանի և 1-ը` Օրյոլի շրջանի տարածքոՒՄ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ: