Բելառուսը ակնկալում է ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալ հոկտեմբերին Կազանում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում․ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Մեր որպես գործընկեր, ԲՐԻԿՍ-ին միանալու հարցը մշակվում է։ Մենք հանդիպեցինք Չինաստանի նոր դեսպանին։ Նա մեզ հետ կիսվեց, որ արդեն կոնսենսուս է ձեռք բերվել, թե ինչ կարգավիճակով է լինելու գործընկերությունը։ Այժմ մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք կազմակերպության անդամ երկրների հետ, որպեսզի մեզ այս կարգավիճակը տրվի BRICS-ի գագաթնաժողովում, որը կլինի Կազանում ու որին կմասնակցի մեր նախագահը»,- ասել է ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Ռիժենկովը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի բոլոր անդամները պատրաստ են Բելառուսին տեսնել որպես կազմակերպության գործընկեր երկիր։