15 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն՝ համաշխարհային ուշադրության կենտրոնում․կարո՞ղ է արդյոք COP29-ը նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակմանը. BBC

Բաքուն՝ համաշխարհային ուշադրության կենտրոնում․կարո՞ղ է արդյոք COP29-ը նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակմանը. BBC

Մեկ տարի առաջ հայերը դիմել են փախուստի Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իշխանություններն ու իրավապաշտպանները տարբեր տեղեկություններ են տալիս բանտարկյալների ստույգ թվի մասին։ Բաքվում խոսում են 23 հայ գերիների մասին՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում կալանավորված ԼՂՀ ութ ղեկավար և 15 ռազմագերի, ինչպես նաև քաղաքացիական անձինք։

Սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), կարծում է, որ բանտարկյալների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները։

BBC-ին կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Հարազատները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։ Դատավարությունների մասին նրանք իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։ Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել։

BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի՝ COP29 կլիմայական գագաթնաժողովը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների և և քաղբանտարկյալների խնդրի վրա։

Գենսերն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր դեր է խաղում այս հարցում. Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, ովքեր խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ «Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա նրա համար հսկայական հեղինակային խնդիրներ կարող է առաջացնել, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ», – կարծում է Գենսերը:

COP29-ի հետ կապված բանտարկյալների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Chatham House-ի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը համարում է, որ COP29-ին ընդառաջ չի կարելի բացառել բանտարկյալների ազատ արձակումը, սակայն առայժմ ոչինչ չի մատնանշում նման հեռանկարը: Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են խաղալ ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ՝ ի վնաս: Այլընտրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ համաձայնագիրն է, սակայն դա ևս առայժմ անհավանական է թվում:

Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, նշել է Լոուրենս Բրոերսը։ Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական ներկայացում, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։