ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը Մոսկվայում կայացած հանդիպմանը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
«Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը», – հայտնել են ՌԴ կառավարությունից:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր։ «Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը, քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվել է հայտարարության մեջ: