ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում՝ Հայաստանի ակնկալիքները, թե Միացյալ Նահանգները կողջունի ժողորվրդավարության ուղին բռնած դաշնակցի հետ հարաբերությունները, կկործանվի: Արդյունքը կարող է լինել ավելի ագրեսիվ և ռևիզիոնիստական Ադրբեջանը և նոր պատերազմը։ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում՝ Հայաստանի հետ հարաբերությունների շարունակականություն ու գուցե խորացումը կլինի, նույնիսկ եթե ԱՄՆ-ն չհրաժարվի Ադրբեջանից։ Այս մասին գրել է The National Interest-ը։ Հայաստանի անվտանգության համակարգը այժմ անջատվում է Ռուսաստանից։ Այն թեքվել է դեպի Միացյալ Նահանգներ, ինչն էլ վկայում է այն մասին, որ ՀՀ-ն փորձում է վերջ տալ ՌԴ-ից դարավոր կախվածությանը։
Առնվազն այս պահին դա կենտրոնացած է արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերում դիվերսիֆիկացման վրա։ ՀՀ-ն դեռ շարունակում է պահպանել Ռուսաստանից իր տնտեսական և հարաբերական էներգետիկ կախվածությունը: Ընդգծվել է, որ դեպի Արևմուտք տեղաշարժը զգալի չափով խթանվել է Ռուսաստանի և Ադրբեջանի քայլերի կոորդինացմամբ։
Ադրբեջանի ագրեսիան և ուղղակի ներխուժումը Հայաստան պետք է հանգեցնեին Ռուսաստանի հետ Հայաստանի 1996-ի երկկողմ պաշտպանության պայմանագրի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության բազմակողմ պարտավորությունների կատարմանը։ Սակայն Ռուսաստանը կտրականապես հրաժարվել է կատարել իր պայմանագրային պարտավորություններից որևէ մեկը և իրադարձությունները որակել որպես սահմանային բախումներ՝ փաստացիորեն օրհնելով Ադրբեջանի ագրեսիան: Վերջինս շարունակել է զինվել, մինչդեռ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, չէր կարողանում մուտք գործել զենքի արևմտյան շուկաներ։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը թույլ է տվել Բելառուսին՝ ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամին, Ադրբեջանին մատակարարել առաջադեմ սպառազինություն։ Ընտրություն չունենալով՝ Հայաստանը հույսը դրել է Հնդկաստանից սահմանափակ գնումների վրա: Դա տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության, այդ թվում՝ նրա ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ էքսպանսիոնիստական հռետորաբանության ֆոնին:
«Մոսկվայի կողմից Հայաստանի հանդեպ անվտանգության պարտավորություններից հրաժարվելը, համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, մասամբ նպատակ ուներ խախտել տարածքային ամբողջականության, չհարձակման և միջազգային սահմանների անձեռնմխելիության միջազգային նորմերը։ Սա, ակնհայտորեն, համընկնում էր Մոսկվայի կողմից այդ նորմերի խախտման հետ՝ Ուկրաինայի վրա հարձակվելիս: Հայաստանը Ռուսաստանի դեմ պայքարի Արևմուտքի չճանաչված երկրորդ հարթակն է», – գրել է կայքը՝ հավելելով, որ ՀՀ վերակողմնորոշումը հանրային լայն աջակցություն է վայելում:
Տասը հայերից գրեթե դրական է վերաբերվում Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ հարաբերություններին։