Սյունիքի բնակիչներն ինձ հարցնում են՝ ե՞րբ է մեր մոտ սահմանազատում տեղի ունենալու․ Փաշինյանի հայտարարությունը՝ կետերով
Գնացեք Կիրանց կամ Ոսկեպար, ամենամտահոգ քաղաքացիներից հարցրեք՝ ինչպե՞ս է կյանքը սահմանազատումից հետո։ Ես գնացել եմ, հարցրել և մեր քաղաքացիների պատասխաններն ինձ ավելի քան բավարարել են։
Սյունիքի Ճակատեն և այլ գյուղերի բնակիչներն ինձ հարցնում են՝ ե՞րբ է մեր մոտ սահմանազատում տեղի ունենալու, դա ամենաբարձր գնահատականն է։
ԵՄ-ին անդամակցելը միակողմանի, երբեմն նաև երկկողմանի գործընթաց չէ։ Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին։ Կարևոր է՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում ինչ տեղի կունենա, Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչպես կզարգանան և այս համատեքստում կարևոր է՝ ՀՀ-Թուրքիա հարբերություններն ինչպես կզարգանան։ Թափանցիկ պետք է լինեն նաև ԵՄ գործընկերների մտադրությունները։
ՀՀ-ն պատրաստ է և ուզում է նույն պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, այդ նույն պայմաններով անցումն ապահովել։ Ավելին՝ չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։
Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։