16 Նոյ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հետ հարաբերություններ կառուցելը նույնն է, ինչ հարաբերություններ կառուցելն ավազի վրա․ Զատուլին

Փաշինյանի հետ հարաբերություններ կառուցելը նույնն է, ինչ հարաբերություններ կառուցելն ավազի վրա․ Զատուլին

Ռուսական Առաջին լրատվական ալիքով հեռարձակվող «Большая игра» հաղորդման շրջանակներում քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության և պետականության համար։

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակառուսական հայտարարություններ էր անում նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ լրագրող էր և չկար քաղաքականության մեջ։

Զատուլինի խոսքով՝ նա պնդում էր, որ հարկավոր է շարժվել դեպի Արևմուտք և այդ առումով՝ Փաշինյանը հետևողական է։

«Փաշինյանի հետ հարաբերություններ կաուցելը նույնն է, ինչ հարաբերություններ կառուցելն ավազի վրա», – նշել է Զատուլինը։

Նա հիշեցրել է, որ դեռևս նախքան վարչապետ դառնալը Փաշինյանը գրել է, որ հարկավոր է մոռանալ հայ ժողովրդի հերոսությունը, զոհերը, Հայոց Ցեղասպանությունը։ «Նրան այդ ամենը հարկավոր չէ ընդհանրապես։

Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ հայկաական եկեղեցին օտարերկրյա գործակալ է», – հավելել է Զատուլինը։