26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP 29-ի պատճառով Բաքուն ստիված կլինի օգտագործել դոլարային պահուստային ֆոնդը․ Bloomberg

COP 29-ի պատճառով Բաքուն ստիված կլինի օգտագործել դոլարային պահուստային ֆոնդը․ Bloomberg

Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ դիտարկում է դոլարի վաճառքի վերսկսումը, քանի որ ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների նախապատրաստումը խթանել է արտարժույթի պահանջարկը, գրել է Bloomberg-ը:

Նախագահ Իլհամ Ալիևն անցյալ տարեվերջին հայտարարել էր, որ ակնկալում է, որ նոյեմբերի 12-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 -ին կմասնակցի մոտ 80,000 օտարերկրացի: Դա կլինի ամենամեծ միջազգային միջոցառումը, որը հյուրընկալել է նավթ և բնական գազ արտահանող երկիրը:

Կենտրոնական բանկը կարող է օգտագործել 4,2 միլիարդ դոլար պահուստային ֆոնդը, որը կուտակել է 2022 և 2023 թվականներին ներքին շուկայում գնումների միջոցով՝ օգնելու բավարարել արտարժույթի պահանջարկը: Արտարժույթի շուրջ իրարանցումը մեծացել է COP29-ի և «պետական այլ ծախսերի» պատճառով։

Դոլարի պահանջարկը սովորաբար բավարարում է Ադրբեջանի «բարեկեցությունն ապահովող» «Սոֆազ» հիմնադրամը, որը ստեղծվել է 1999 թվականին՝ նավթից և բնական գազից երկրի եկամուտները կառավարելու համար: Կենտրոնական բանկի կազմակերպած աճուրդներում պահանջարկը օգոստոսին աճել է մինչև 763 միլիոն դոլար, իսկ հուլիսին՝ 826,3 միլիոն դոլար, ընդ որում՝ 2024 թվականի առաջին ութ ամսում վաճառքները կրկնապատկվել են՝ հասնելով գրեթե 4,8 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: