Մոսկվայի ավանդական դաշնակից Հայաստանը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր թեքվել է դեպի Արևմուտք, և նրա վարչապետն այժմ հայտարարում է, որ երկիրը կարող է ձգտել ԵՄ անդամակցությանը․ գրում է POLITICO-ն:
Հոդվածն անդրադարձել է հայտարարությանը, թե Մոսկվան վճարել և վարժեցրել է մի խումբ ապստամբների՝ փորձելով տապալել Հայաստանի արևմտամետ կառավարությունն այս տարվա սկզբին: Այնուամենայնիվ, տեղի անվտանգության ուժերը խափանել են ենթադրյալ դավադրությունը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
«Հայաստանի և նրա պատմական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները սրվել են 2022 թվականի փետրվարին Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո։ Հարավկովկասյան երկիրը դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքին, մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև և համատեղ վարժանքներ անցկացրել ամերիկյան զորքերի հետ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի վաղեմի հակառակորդ Ադրբեջանը ամրապնդել է կապերը Կրեմլի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևն անցյալ ամիս Բաքվում բարեկամական բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոսկվան ԵՄ-ին մեղադրում է իր ազդեցության գոտին խախտելու մեջ՝ Հայաստանի կառավարության հետ գործընկերային պայմանագրեր կնքելով», – գրել է POLITICO-ն:
Ավելի վաղ Փաշինյանը խոստացել էր, որ Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի կուրսը շարունակվելու է։ «Եթե մենք քիչ թե շատ իրական հնարավորություն տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու, ապա այս պահը բաց չենք թողնի»,- հայտարարել է նա։