27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանցի հաքերները Թրամփի քարոզարշավից գողացված տեղեկություններն ուղարկել են Բայդենի շտաբին․ ՀԴԲ

Իրանցի հաքերները Թրամփի քարոզարշավից գողացված տեղեկություններն ուղարկել են Բայդենի շտաբին․ ՀԴԲ

Իրանցի հաքերները գողացել են տեղեկություններ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից և ուղարկել Ջո Բայդենի նախընտրական շտաբ։ Այս մասին հայտնել են Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ հետախուզական ծառայությունները․ հաղորդում է BBC-ին։

«Հաքերները, սեփական նախաձեռնությամբ, նամակներ են ուղարկել նախագահ Բայդենի նախընտրական շտաբի հետ առնչություն ունեցող անձանց։ Նամակները պարունակել են նախկին նախագահ Թրամփի քարոզարշավից գողացված, ոչ հրապարակային նյութերից հատվածներ», – նշվել է համատեղ հայտարարության մեջ:

Հետախուզական գործակալություններին տվյալներով՝ Բայդենի քարոզարշավի մասնակիցներից ոչ ոք չի պատասխանել այդ նամակներին։ Իրադարձությունը տեղի է ունեցել այս տարվա հունիսին և հուլիսին՝ մինչ Բայդենի թեկնածության հանելը։

Ըստ հաղորդագրության՝ իրանցիները Թրամփի քարոզարշավից գողացված տեղեկատվությունն ուղարկել են նաև ամերիկյան մամուլին։

ԱՄՆ պաշտոնյաները դեռ օգոստոսին հայտարարել էին, որ Իրանը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ փորձում է մեծացնել տարաձայնությունները ԱՄՆ-ում և խաթարել քաղաքացիների հավատը պետության ինստիտուտների նկատմամբ: Ամերիկյան իշխանությունների այդ հայտարարությունների համաձայն՝ իրանցիները փորձել են ուղղակի մուտք ունենալ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների շտաբներ՝ օգտագործելով, մասնավորապես, «սոցիալական ինժեներիայի» մեթոդները։

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լիվիթը BBC-ին հայտնել է, որ ՀԴԲ-ն և հետախուզության հայտարարությունն ապացուցում է, որ Իրանը ցանկանում է օգնել Քամալա Հարիսին և Ջո Բայդենին: Ըստ խոսնակի՝ Իրանում քաջատեղյակ են, որ Թրամփը կվերադարձնի կոշտ պատժամիջոցները։

Քամալա Հարիսի քարոզարշավի խոսնակ Մորգան Ֆինկելշտեյնը հայտնել է, որ իրենք իրավապահների հետ գործակցում են  այն պահից ի վեր, երբ իմացել է հաքերության մասին: