27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի նախագահը դիմել է ՀՀ ուժային կառույցներին

Արցախի նախագահը դիմել է ՀՀ ուժային կառույցներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել է ՀՀ ուժային կառույցներին՝ հորդորելով հետամուտ լինել և իրավական գնահատական տալ ֆինանսական, ինչպես նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մասին հնչող տեղեկություններին ու դրանց տալ իրավական գնահատական։

Շահրամանյանը խոսել է նաև երեկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասին, որտեղ նշվում էր, որ իշխանությունը յուրացնելու նպատակով ձևավորված հանցավոր խումբ է բացահայտվել, որի կազմում արցախցիներ են եղել։

Նա նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել ՀՀ տեղեկատվական դաշտի գործողություններն նու սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը։

«Ես, առիթից օգտվելով, ուզում եմ դիմել Ազգային ժողովին, ՀՀ բոլոր ուժային կառույցներին, այդ թվում՝ Դատախազությանը, ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը ՀՀ բոլոր քաղաքացիներին և Հայաստանում ապրող անձանց պաշտպանված լինելու հնարավորություն կտա»,- ասել է Շահրամանյանը։